Մարիա Մագդալենա Ավստրիացի
Մարիա Մագդալենա Ավստրիացի | |
Մասնագիտություն՝ | քաղաքական գործիչ |
---|---|
Դավանանք | կաթոլիկություն |
Ծննդյան օր | հոկտեմբերի 7, 1589[1] |
Ծննդավայր | Գրաց, Շտիրիա |
Վախճանի օր | նոյեմբերի 1, 1631[1] (42 տարեկան) |
Վախճանի վայր | Պասաու, Ստորին Բավարիա, Բավարիա |
Թաղված | Սան Լորենցո տաճար |
Դինաստիա | Հաբսբուրգներ |
Քաղաքացիություն | Ավստրիա |
Հայր | Կառլոս II |
Մայր | Մարիա Աննա Բավարիացի |
Ամուսին | Կոզիմո II Մեդիչի |
Զավակներ | Ֆերդինանդո II Մեդիչի, Ջանկարլո Մեդիչի, Մարգարիտա Մեդիչի, Մատիաս Մեդիչի, Ֆրանչեսկո Մեդիչի, Աննա Մեդիչի, Լեոպոլդո Մեդիչի և Մարիա Քրիստինա Մեդիչի |
Պարգևներ | |
Մարիա Մագդալինա Ավստրիացի (իտալ.՝ Maria Maddalena d'Austria, գերմ.՝ Maria Magdalena von Österreich, հոկտեմբերի 7, 1589[1], Գրաց, Շտիրիա - նոյեմբերի 1, 1631[1], Պասաու, Ստորին Բավարիա, Բավարիա), արքայադուստր Հաբսբուրգների տոհմից, Ավստրիայի էրցհերցոգ Կարլ II-ի դուստրը, մեծ հերցոգ Կոզիմո II-ի կինը, ամուսնությամբ` Տոսկանայի մեծ հերցոգուհի։
1621-1628 թվականներին սկեսրոջ` Քրիստինա Լոթարինգացու հետ որդու` Ֆերդինանդ II-ի անչափահաս լինելու պարագայում եղել է ռեգենտ։ Նրա օրոք Ֆլորենցիայի պալատը ձեռք է բերել հանդիսավորություն ու շքեղություն, բայց անկում է ապրել Տոսկանայի մեծ հերցոգության քաղաքական ազդեցությունը մասնատված Իտալիայի միավորումների վրա։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Մանկություն և պատանեկություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Մարիա Մագդալինան ծնվել է 1589 թվականի հոկտեմբերի 7-ին Գրացում։ Նա եղել է ավստրիացի էրցհերցոգ Կարլ II-ի բազմազավակ ընտանիքի 9-րդ դուստրը և 14-րդ երեխան։ Հայրը Ներքին Ավստրիայի ղեկավարն էր Հաբսբուրգների տան կայսերական ճյուղից, իսկ մայրը` բավարական արքայադուստր Մարիա Աննան` Վիտելսբախների ընտանիքից։ Հոր գծով էրցհերցոգուհին Սրբազան Հռոմեական կայսրության կայսր Ֆերդինանդ I-ի և Աննա Հունգարացու թոռնուհին էր։ Վերջինս եղել է Յագելոնների տան վերջին ներկայացուցիչը, որոնք թագավորել են Չեխիայում ու Հունգարիայում։ Մայրական գծով նա եղել է Բավարիայի հերցոգ Ալբերտ V-ի և Աննա Ավստրիացու թոռնուհին, ով Բոհեմիայի և Հունգարիայի արքայադուստրն էր Հաբսբուրգների տնից[2]։
Մարիա Մագդալինայի ծնողները դավանում էին կաթոլիկություն։ Նրա հայրը եղել է հակառեֆորմացիայի ակտիվ կողմնակից։ Նա մահացել է, երբ դուստրն ընդամենը երեք տարեկան էր։ Աղջկա դաստիարակությամբ զբաղվել է մայրը։ Ժամանակակիցների վկայությամբ էրցհերցոգուհին հպարտացել է իր ծագումով և գոռոզություն է դրսևորել պալատականների հետ շփվելիս։ Մարիան ունեցել է մարմնի ամուր կառուցվածք և առաքինի բարք։ Նրան դուր է եկել եկեղեցական հանդիսավոր արարողակարգը։ Նա հետաքրքրվել է որսորդությամբ, ունեցել է լավ ախորժակ[3][4][5]։
1602 թվականին Ֆերդինանդ I-ը` Տոսկանայի մեծ հերցոգը, խնամախոսական բանակցություններ է սկսում Իսպանիայի ու Պորտուգալիայի թագավոր Ֆիլիպ III-ի հետ իր որդու` Կոզիմոների արքայազնի ամուսնության շուրջ։ Իսպանիան անհանգստացած էր արքայատոհմերի ներկայացուցիչների` Ֆրանսիայի ու Տոսկանայի ներկայացուցիչների հետ հաճախակի ամուսնություններով, այդ պատճառով ժառանգորդի կնոջ ընտրության հարցում մեծ հերցոգը սահմանափակվել էր Հաբսբուրգների ընտանիքի չամուսնացած արքայադուստրերով, բայց ոչ թե ավստրիական, այլ իսպանական ճյուղի։ Այդպիսով Ֆլորենցիան հույս ուներ ամրապնդելու հարաբերությունները Մադրիդի հետ` սահմանափակելով նրա ազդեցությունը։ Բանակցությունները Մեդիչիների տան կողմից վարում էին կարդինալներ Ֆրանչեսկո Մարիա դել Մոնտեն և Օտավիո Պարավինչինին, իսկ Հաբսբուրգների կողմից` դոն Ֆրանսիսկո Գոմես դե Սանդովալը։ Երկարատև ու բարդ երկխոսությունից հետո կողմերը կանգ են առնում էրցհերցոգուհիներ Կոնստանցիայի ու Մարիա Մագդալինայի` Ֆիլիպ III-ի կնոջ փոքր քույրերի թեկնածությունների վրա։ 1608 թվականի հունիսի 28-ին Մադրիդում կնքվում է ամուսնական պայմանագիրը, որի համաձայն Մարիա Մագդալինան ամուսնանում է Տոսկանայի արքայազնի հետ` ստանալով այնպիսի օժիտ, ինչ նրանից առաջ ստացել էր իր քույր Կոնստանցիան, ով այդ ժամանակ արդեն Լեհաստանի թագուհին էր և Լիտվայի իշխանուհին[3][6][7]։
Փաստացի ամուսնությունը կայանում է 1608 թվականի սեպտեմբերին Գրացում։ Մեծ արքայազնին ներկայացնում է Պաոլո Ջորդանո II-ը` Բրաչանոյի հերցոգը Օրսինի ընտանիքից։ Սեպտեմբերի 22-ին Մարիա Մագդալինան եղբոր` էրցհերցոգ Մաքսիմիլիանի ուղեկցությամբ Գրացից տեղափոխվում է Ֆլորենցիա։ Հոկտեմբերի 18-ին կառախումբը Պրատո դարպասներով հանդիսավոր կերպով մտնում է մեծ հերցոգության մայրաքաղաք։ Ամուսնության ծիսակարգից հետո, որ տեղի է ունենում Ֆլորենցիայի Սանտա Մարիա դել Ֆիորե տաճարում, տոնախբությունը շարունակվում է Պիտտի պալատում։ Ժառանգորդի հարսանիքից հետո մեծ հերցոգը հիվանդանում ու մահանում է 1609 թվականի փետրվարի 7-ին[3][4][5]։
Մեծ հերցոգուհին
[խմբագրել | խմբագրել կոդը]Հոր մահից հետո Կոզիմո մեծ արքայազնը դառնում է Տոսկանայի մեծ հերցոգ` Կոզիմո II անունով, իսկ Մարիա Մագդալինան ստանում է մեծ հերցոգուհու տիտղոս։ Նրանց ամուսնությունը, չնայած Կոզիմո II-ի վատառողջությանը, երջանիկ ու բազմազավակ է ստացվել։ Ամուսինները հարգանքով են վերաբերվել միմյանց, եղել են մտերիմ ընկերներ[8]։ Երկրորդ որդու ծնվելուց հետո հերցոգուհին դառնում է ամուսնու խորհրդականներից։ Նա կատարելապես տիրապետում էր իտալերենին և ակտիվ գործունեություն էր ծավալել պետական գործերում։ Մարիա Մագդալիանան իրավունք է ձեռք բերում մասնակցելու պետական խորհրդի նիստերին, որտեղ քննարկվում էին հպատակների դիմումները, և որը բարձրագույն դատարան էր համարվում։ Նա հետևողական արտաքին քաղաքականություն էր վարում, որը միտված էր Տոսկանայի և Սրբազան Հռոմեական կայսրության մերձեցմանը[3][9]։
Նրա ջանքերով են հիմնականուն կայացել արքայատոհմական ամուսնությունները. 1617 թվականին ամուսնացել են Եկատերինա Տոսկանացին և Ֆերդինանդ I-ը` Մանթուի ու Մոնֆերատոյի հերցոգը` Գոնզագաների տնից, 1621 թվականին՝ Կլավդիա Տոսկանացին ու Ֆեդերիկո Ուբալդոն` Ուրբինոյի հերցոգը` Դելլա Ռովերե տնից։
Մարիա Մագդալինայի նվիրվածությունը եկեղեցականությանը և հանդիսավոր արարողակարգերին խոր հետք է թողել Ֆլորենցիայի մշակութային ու հասարակական կյանքում։ Նրա օրոք է մեծ հերցոգությունում ուժեղացել Հռոմի պապի ազդեցությունը։ Նրա հատուկ հովանավորությունն էին վայելում վանական ու հոգևորական օրդենները։ Մեծ հերցոգուհու` մասունքներ հավաքելու կիրքը հանգեցրել է նրան, որ Պիտտի պալատում ձևավորել են առանձին կապելլա[10]։ Ամուսնու հետ նա բազմիցս ուխտագնացություն է կատարել Ապենինյան թերակղզու սրբավայրեր[3][11][12]։
Մարիա Մագդալինան Ֆլորենցիայում կառուցել է Կրոչետա պալատը և վերանորոգել է Արչետրիի մերձակայքում գտնվող Պոջո դեյ Բարոնչելի վիլլան, որ վերանվանել է Պոջո Իմպերիալե` ի պատիվ իր ծագման։ Վիլլայի վերակառուցմամբ զբաղվել է տոսկանացի հայտնի ճարտարապետ Ջուլիո Պարիջին։ Պոջո Իմպերիալեում նա անցկացրել է իր ժամանակի մեծ մասը։ Այստեղ նրա համար կազմակերպվել են որսորդություն, ձկնորսություն, թատերական ու երաժշտական ներկայացումներ։ Մեծ հերցոգուհին ծանոթ է եղել Գալիլեո Գալիլեյի հետ, ում ամուսնու մահից հետո հրավիրել է այդտեղ` որպես իր երեխաների ուսուցիչ։ Հենց նրա օրոք է Տոսկանայի մեծ հերցոգությունը ձեռք բերել իր հանդիսավորությունն ու վեհությունը[3][13]։
Խնամակալություն և մահ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ամուսնու վաղաժամ մահից հետո (փետրվարի 28, 1621), 1615 թվականին հանգուցյալի թողած կտակի համաձայն, Մարիա Մագդալինան նշանակվում է իր երեխաների խնամակալ և մեծ հերցոգության փոխանորդ։ Մինչ իր ավագ որդու չափահաս դառնալը նա պետք է ղեկավարեր պետությունը իր սկեսրոջ ու պետական խորհրդի անդամների հետ։ 1628 թվականին ձևավորվում է խնամակալական խորհուրդը, որն ի սկզբանե բաժանվում է երկու թևի` հարսի և սկեսրոջ ղեկավարությամբ։ Ամուսնու կտակի համաձայն` Մարիա Մագդալինան բացի տարեկան 33 սկուդո թոշակից պետք է ստանար Սան Մինիատո և Կոլե դի Վալ դ’Էլսա քաղաքները` ենթակա տարածքներով, որի եկամուտները կազմում էին տարեկան մոտ տասը հազար սկուդո[3][14][15]։
Մարիա Մագդալինայի խնամակալության ժամանակ զգալիորեն աճում են ծախսերը հանդիսավոր արարողությունների ու բարեգթության, արվեստի հովանավորչության ուղղությամբ։ 1626 թվականին նա արգելել է իր հպատակներին սովորել տերության սահմաններից դուրս։ Այս օրենքը հետագայում հաստատել է նրա թոռը` մեծ հերցոգ Կոզիմո III-ը[16]. В 1627 году вдовствующие великие герцогини сопровождали несовершеннолетнего великого герцога в турне по дворам европейских монархий[17]: 1627 թվականին այրիացած մեծ հերցոգուհին դեռահաս մեծ հերցոգի հետ մեկնում է ուղևորության եվրոպական միապետությունների պալատներով։ Իր կենսափորձը Մարիա Մագդալինան նկարագրել է 1629 թվականի «Հուշագրությունում» (իտալ.՝ Il memoriale), որն ուղարկել է որդուն` Մատիասին, երբ նրան նշանակել են Սիենայի կառավարիչ։ Այնտեղ հերցոգուհին կոչ էր անում ողջամտություն սովորել ճիզվիտներից, միշտ երկա լինել եկեղեցական արարողություններին և գտնվել բացառապես այնպիսի մարդկանց շրջանում, ովքեր համապատասխանում են իր բարձր ծագմանը[3]։
Մարիա Մագդալինացու խնամակալության օրոք սկսվում է Տոսկանայի քաղաքական ազդեցության անկումը մասնատված Իտալիայի պետությունների վրա։ Վերջին Ուրբինո հերցոգի մահից հետո Դելլա Ռովերե տան ունեցվածքը պետք է մտներ Տոսկանայի մեծ հերցոգության կազմի մեջ, քանի որ հանգուցյալի միակ թոռնուհին ու հետնորդը նշանված էր մեծ հերցոգ Ֆերդինանդ II-ի հետ։ Սակայն Հռոմի պապ Ուրբան VIII-ի պահանջով և խնամակալական խորհրդի համաձայնությամբ Ուրբինո հերցոգությունն անցնում է Պապական մարզին։ Մարիա Մագդալինայի խնդրանքով Հռոմի պապ Գրիգորի XV-ը Սան Մինիատո քաղաքում հաստատում է եպիսկոպոսական ամբիոն[3][18]։
1631 թվականի սեպտեմբերին, հրավեր ստանալով կայսր եղբորից, նա վերադառնում է Վիեննա` չնայած ժանտախտի համաճարակին։ Վտանգավոր ճանապարհորդությունը Մարիա Մագդալինան ձեռնարկում է Մատիաս և Ֆրանչեսկո որդիների հետ, որոնց մտադիր էր ծառայության տալ Ֆերդինանդ II-ին։ Հոկտեմբերին շքախումբը հասնում է Ինսբրուք, որտեղ նա անցկացնում է մի քանի շաբաթ եղբոր` ավստրիական էրցհերցոգ և Տիրոլի կոմս Լեոպոլդ V-ի ընկերակցությամբ։ Հոկտեմբերի 30-ի լույս 31-ի գիշերը Պասաուում գտնվելու ժամանակ Մարիա Մագդալինան վատ է զգում իրեն և շուտով մահանում է թոքի հիվանդությունից։ Նա մարմինն իսկույն զմռսում են և միայն դեկտեմբերի 13-ին հասցնում Ֆլորենցիա, որտեղ էլ թաղում են Մեդիչիների կապելլայում` Բազիլիկա Սան Լորենցոյում[3][5][19]։
Ամուսնություն, տիտղոսներ, ժառանգորդներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծնված օրվանից մինչ ամուսնությունը Մարիա Մագդալինան կրել է «Ձերդ մեծություն Ավստրիայի հերցոգուհի» տիտղոսը։ 1608 թվականի սեպտեմբերի 14-ին Գրացում կնքվել է ամուսնական համաձայնագիր փեսացուի ու հարսնացուի ներկայացուցիչների կողմից։ Նույն թվականի հոկտեմբերի 18-ին Ֆլորենցիայի մայր տաճարում կայացել է Ավստրիայի էրցհերցոգուհի Մարիա Մագդալինայի և Կոզիմո մեծ իշխանի նշանադրությունը։ Այս ամուսնությունից ծնվել են հինգ որդի և երեք դուստր։
- Մարիա Քրիստինա (24.8.1609 — 9.8.1632), Տոսկանայի արքայադուստր։ Ունեցել է բնածին արատ, ապրել է Ֆլորենցիայի մենաստաններից մեկում` առանց վանական կոչման։
- Ֆերդինանդո (14.7.1610 — 23.5.1670), Տոսկանայի իշխան, 1621 թվականի փետրվարի 28-ից` Տոսկանայի մեծ հերցոգ` Ֆերդինանդո II անունով։ 1633 թվականի մայիսի 26-ին ամուսնացել է Վիկտորիա դելա Ռովերեի հետ։
- Ջովանի Կառլո (4.7.1611 — 22.1.1663), Տոսկանայի իշխան, 1644 թվականի հոկտեմբերի 11-ից` կարդինալ, 1645 թվականի մարտի 20-ից` կարդինալ-դյակոն։
- Մարգարիտա (31.5.1612 — 6.2.1679), Տոսկանայի արքայադուստր, 1628 թվականի հոկտեմբերի 11-ին ամուսնացել է Պարմայի և Պյաչենցայի հերցոգ Օդոարդոյի հետ` Ֆարնեզե տնից։
- Մատիաս (9.5.1613 — 11.10.1667), Տոսկանայի իշխան
- Ֆրանչեսկո (16.10.1614 — 25.6.1634), Տոսկանայի իշխան
- Աննա (21.7.1616 — 11.9.1676), Տոսկանայի արքայադուստր, 1646 թվականի հունիսի 10-ին ամուսնացել է Ավստրիական էրցհերցոգ Ֆերդինանդ Կառլի հետ` Հաբսբուրգների դինաստիայից։
- Լեոպոլդո (6.11.1617 — 10.11.1675), Տոսկանայի իշխան, 1667 թվականի դեկտեմբերի 12-ից կարդինալ, 1668 թվականի ապրիլի 9-ից` կարդինալ-դյակոն[4][20][21]։
Մարիա Մագդալինայի տիտղոսները ամուսնությունից հետո.
- Տոսկանայի մեծ թագուհի, 1608 թվականի հոկտեմբերի 19-ից 1609 թվականի փետրվարի 17
- Տոսկանայի մեծ հերցոգուհի, 1609 թվականի փետրվարի 17-ից 1621 թվականի փետրվարի 28-ը
- Տոսկանայի այրի մեծ հերցոգուհի, այրիանալուց հետո մինչ մահը
Ծագումնաբանություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Մարիա Մագդալինա Ավստրիացի | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
|
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Münzkabinett Berlin / Prussian Cultural Heritage Foundation — 1649.
- ↑ Behr K. von Genealogie der in Europa regierenden Fürstenhäuser: nebst der Reihenfolge sämmtlicher Päpste und einem Anhange umfassend die Häuser Capet, Habsburg, Romanow und eine Übersicht der Kaiser und Könige von Italien und Deutschland. — Leipzig: Tauchnitz, 1870. — P. 207. — 218 p.
- ↑ 3,00 3,01 3,02 3,03 3,04 3,05 3,06 3,07 3,08 3,09 «Marìa Maddaléna d'Austria, granduchessa di Toscana». Dizionario Biografico degli Italiani — Volume 70 (իտալերեն). www.treccani.it. 2008.
- ↑ 4,0 4,1 4,2 Wurzbach, 1861, էջ 56
- ↑ 5,0 5,1 5,2 Sanger, 2014, էջ 5
- ↑ Wandruszka, 1990, էջ 206
- ↑ Hale J. R. Florence and the Medici: The Pattern of Control. — London: Thames and Hudson, 1977. — P. 151. — 208 p. — ISBN 978-0-50-025059-4
- ↑ Vannucci M. Le donne di casa Medici. — Roma: Newton and Compton, 1999. — P. 198. — 320 p. — ISBN 978-8-88-289234-0
- ↑ Vannucci, 1999, էջ 171
- ↑ Sanger, 2014, էջ 74
- ↑ Sanger, 2014, էջ 6
- ↑ Pomata G., Zarri G. I monasteri femminili come centri di cultura fra rinascimento e barocco. — Roma: Storia e Letteratura, 2005. — P. 176. — 406 p. — ISBN 978-8-86-372338-0
- ↑ Sanger, 2014, էջ 10–11
- ↑ Vannucci, 1999, էջ 110
- ↑ Sanger, 2014, էջ 51
- ↑ Acton H. The Last Medici. — London: Macmillan, 1980. — P. 197. — 322 p. — ISBN 978-0-33-329315-7
- ↑ Strathern P. The Medici: Godfathers of the Renaissance. — London: Vintage Books, 2007. — P. 375. — 430 p. — ISBN 978-0-09-952297-3
- ↑ «La Diocesi di San Miniato. Cenni Storici» (իտալերեն). www.sanminiato.it. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ փետրվարի 4-ին.
- ↑ Menicucci, Roberta. «Il viaggio di Maria Maddalena a Vienna. Politica e cerimoniale» (PDF) (իտալերեն). www.storiadifirenze.org.
- ↑ Wurzbach, 1861, էջ 57
- ↑ Vogt-Lüerssen, Maike. «The Habsburgs — Maria Magdalena of Inner-Austria, Grand Duchess of Tuscany» (անգլերեն). www.kleio.org.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Մարիա Մագդալինա Ավստրիացի
- http://www.archiviodistato.firenze.it/memoriadonne/cartedidonne/pdf/arrivo.pdf Արխիվացված 2015-09-23 Wayback Machine Ջորջիա Արիվոյի հոդվածը «Կանանց դինաստիա։ Այլ հայացք քաղաքական պատմությանը»
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մարիա Մագդալենա Ավստրիացի» հոդվածին։ |
|